Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են իրավիճակը շփման գծում

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են իրավիճակը շփման գծում
07.04.2016 | 01:08

Բեռլինում կայացել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Նրանք հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Սերժ Սարգսյանը Գերմանիայի նախագահին տեղեկացրել է Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի և կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումների մասին, գոհունակությամբ նշելով, որ տպավորված է քննարկումներից՝ միտված դինամիկ զարգացող հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը։ ՀՀ նախագահն ընդգծել է, որ ԳԴՀ հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, որին կարող է նպաստել նաև զարգացող ապակենտրոնացված փոխգործակցությունը:
Սերժ Սարգսյանը նաև չափազանց կարևոր է համարել Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որով կամբողջանա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ